NewsPress.am | Մահացել է Թայլանդի արքայադուստրը


Միջազգային


Թայլանդի Մահա Վաջիրալոնգկորն (Ռամա X) թագավորի ավագ դուստրը՝ արքայադուստր Ֆաչարա Կիտիյաֆան, մահացել է 47 տարեկան հասակում՝ Բանգկոկի թագավորական մայրաքաղաքում գտնվող Չուլալոնգկորն թագավորի հիշատակի հիվանդանոցում։

Թագավորական ընտանիքը պաշտոնական հայտարարություն է տարածել։

Արքայադուստրը, ըստ տեղեկությունների, բժշկական հաստատությունում էր գտնվում սրտի հիվանդության պատճառով և անգիտակից վիճակում էր 2022 թվականի դեկտեմբերի 15-ից:

Թագավորական ընտանիքը մայիսին հանրությանը տեղեկացրել է, որ չնայած բժշկական ջանքերին, արքայադստեր առողջությունը վատթարացել է կենսական օրգաններն ախտահարող անվերահսկելի վարակի պատճառով։


Leave a Comment