Ժայռի վրա հաստատված տուն

Ժայռի վրա հաստատված տուն

12.06.2026 | 00:32

Արթուն եղեք, որ լսեք ձայնս և հնազանդվեք անմիջապես:

Հնազանդությունը հավատքի ամենամեծ նշանն է: «Ինչո՞ւ եք ինձ Տեր, Տեր կոչում, բայց ասածներս չեք կատարում».:

Այս խոսքերը երկրի վրա շատերին վերաբերեց, որոնք հետևում էին Ինձ, լսում Իմ խոսքերը, բայց ասածներս չէին կատարում:

Նրանք, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունը ավազի վրա է կառուցում:

Փոթորկի ու նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը` կործանվեց:

Իսկ այն մարդը, որ Իմ խոսքը լսելով, սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում: Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց:

Մի կարծեք, որ այս ասելով` կամենում եմ պահանջել սոսկ Իմ պատվիրանների կատարումը, կամ նույնիսկ՝ Իմ լեռան վրա ասված քարոզի իրագործումը:

Ես սրանցից ավելին եմ ուզում ասել նրանց, ովքեր իրապես ճանաչում են Ինձ:

Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն բոլոր այն առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու, փոքրիկ թելադրանքները, որ Ես հուշում եմ ամեն մեկին, և դեռ այն պահանջներն ու ցանկությունները, որ Ես եմ ներկայացնում:

Ապահով, ամուր, անսասան կյանքը. Իմ աշակերտների` ժայռի վրա հաստատված տունը չի կառուցվում միայն ցանկությամբ, րոպեների ընթացքում, այլ կառուցվում է քար առ քար` հիմքերը, պատերը, տանիքը. հնազանդության գործերով, օրը օրին հետևելով Իմ թելադրանքներին և սիրահոժար կատարելով Իմ Կամքը:

Եվ այդ ժայռ-տան մեջ` կառուցված մարդու կողմից, բայց Աստծուց ներշնչված, այդ հնազանդության տան մեջ, որ ամենաճշմարիտ արտահայտությունն է Իմ հետևորդների պաշտամունքի ու երկրպագության, այո, այդ տան մեջ է, որ գալիս եմ բնակվելու, Իմ բարեկամի հետ:

Այդ Ես եմ տալիս ձեզ գործ և հույս:

Գործ` տաղտկալի օրերի համար:

Հերիք է, որ կողք-կողքի դնեք պարտականությունների փոքրիկ աղյուսները և ահա, Իմ ցանկությունը ճիշտ կատարելու ճանապարհի վրա եք:

Այս նշանակում է, որ Իմ միակ ցանկությունը քեզ զորացած տեսնելն է, քո նկարագրի շարունակական կերտումը. այդ ամուր ու անսասան քրիստոնեական նկարագրի վերջնական կերտումը, ինչի մասին խոսեց Իմ սիրելի Պողոսը և մեծ զորությամբ թելադրեց իր հետևորդներին, որ տիրանան դրան:

Մեկնաբանություններ

Leave a Comment