Իրանում ռելսերից դուրս է եկել մարդատար գնացքը

Իրանում ռելսերից դուրս է եկել Թավրիզ–Մաշհադ երթուղով ընթացող մարդատար գնացքը: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի Միանե շրջանի տարածքում։

«Թավրիզ–Մաշհադ մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել Թուրքմանչայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են ուղարկվել Կարմիր Մահիկի ընկերության տեղական մասնաճյուղի փրկարարական ստորաբաժանումները։

Այս պահին զոհերի կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։

Leave a Comment