Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին արտահերթ նիստում քննարկել է տարածքային ընտրական հանձնաժողովների № 10 և № 35-ի 2026 թվականի հունիսի 11-ի № 8-Ա և № 10-Ա որոշումները, որոնք վերաբերում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերի հանձնաժողովների արձանագրած խախտումներին։ Այս մասին հաղորդել են ԿԸՀ-ից։
Հանձնաժողովը անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ենտրատեղամասերի ընտրության արդյունքները:
ԿԸՀ-ի որոշմամբ՝ 10/51 ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 1287 և արձանագրվել որպես խախտումների ընդհանուր ծավալ։
35/65 ընտրատեղամասում քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1315 և ևս արձանագրվել որպես խախտումների ընդհանուր ծավալ։
Այլ ցուցանիշները տվյալ տեղամասերի արձանագրություններում, բացի խախտումների ծավալից, նշվել են որպես «0»։
10/51 և 35/65 տեղամասերի վերաբերյալ նյութերը ուղարկվել են դատախազություն։