ԱՄԷ-ի և Իրանի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները առաջին անգամ անձնական հանդիպում են անցկացրել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության սկսվելուց հետո, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել այս շաբաթ և «նշանավորել է կտրուկ շրջադարձ երկու կողմերի համար՝ երկկողմ հարաբերությունների ավելի հանգիստ լինելու կարևորության աճող գիտակցության ֆոնին»։ Միջոցառման նախաձեռնությունը հիմնականումԱբու Դաբիից էր, որը «ձգտում է լիցքաթափման» Թեհրանի հետ։
Ըստ գործակալության՝՝ ԱՄԷ-ն ներկայումս կենտրոնացած է իր տնտեսությանը և անվտանգությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու վրա, ինչը կտրուկ հակադրություն է Աբու Դաբիի ռազմատենչ դիրքորոշմանը հակամարտության սկզբում։
