Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ՝ 5,6 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից 194 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 41 կմ խորության վրա։

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Նիկոլսկոյե գյուղում ցնցումները կարող էին զգացվել մինչև 3 բալ ուժգնությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել, իսկ ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Կամչատկայում ևս գրանցվել էր 6,0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 176 կմ հեռավորության վրա։ Քաղաքում ցնցումները զգացվել էին մինչև 3 բալ ուժգնությամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment