Մատը մատին չտվեց. Էդուարդ Շարմազանով

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է,հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։ Ժողովուրդ ջան,խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Օրինակ եք ուզու՞մ…

Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։ Գերմանիան.քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։

Չորս անգամ՝ 2005-ին,2009-ին,2013-ին  եւ 2018-ին։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։

Երեք անգամ էլ Նաթանյահուն .հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։ Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։

Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ,որից 4-ը՝ անընդմեջ: Կներեք,բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։

Իսկ Նիկոլի պահով ասեմ,որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր»,- գրել է նա:

Leave a Comment