Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում

Բրազիլիայի հավաքականի խաղացողները, աշխատակիցներն ու ղեկավար կազմը զննության են ենթարկվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգ ժամանելիս։

Ընթացակարգը ներառել է անձնական իրերի և կոշիկների ստուգում, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի կիրառում։ Զննությունն իրականացվել է թռիչքուղու վրա՝ օդանավակայանի ներսում նման ստուգումից խուսափելու և ժամանակ խնայելու նպատակով։ Ավելի վաղ նմանատիպ խիստ ստուգման էին ենթարկվել նաև Ուզբեկստանի հավաքականի ներկայացուցիչները։

ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի (հունիսի 14), Հայիթիի (հունիսի 20) և Շոտլանդիայի (հունիսի 25) հավաքականների հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment