Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 12-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բոլոր տեսակի բուսասանիտարական հսկողության ենթակա (կարանտինային) արտադրանքի ներմուծման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ դրա տարանցման նկատմամբ։
Գերատեսչությունից հայտնում են, որ սահմանափակումները գործելու են մինչև մատակարարումների վերահսկողության մեխանիզմի համաձայնեցումը։
«Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը», — ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
