Ռուսաստանում սահմանվում է միգրանտների ստուգման միասնական ժամկետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով սահմանվում է օտարերկրյա քաղաքացիների պարտադիր բժշկական զննության միասնական կարգ։ Փաստաթղթի համաձայն՝ բոլոր օտարերկրացիները պարտավոր են բժշկական հետազոտություն անցնել երկիր մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում։

Նոր օրենքը տարածվում է այն անձանց վրա, ովքեր Ռուսաստանում գտնվում են ավելի քան 90 օր, ինչպես նաև աշխատանքային միգրանտների վրա։

Ստուգումը ներառում է առանց բժշկի նշանակման թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման, նոր՝ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի կիրառման, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիր լինելու փաստերի հայտնաբերումը։

Leave a Comment