Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում

Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, որոնք սրվել են Իրանի թիրախներին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից և Թեհրանի պատասխան գործողություններից հետո։ 

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է, որ Պեկինը խստորեն հորդորում է հակամարտող կողմերին վերադառնալ երկխոսության ու բանակցությունների սեղանին, արձագանքել միջնորդ երկրների ջանքերին և հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում հասնել համապարփակ ու տևական հրադադարի: 

Չինական կողմը նաև հատուկ ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է անվերապահորեն հարգվեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment