Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ. Պակիստանի վարչապետը՝ Փաշինյանին



Tert.am-ը գրում է.


Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: 



Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պակիստանի ժողովրդի և Կառավարության, ինչպես նաև իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Ձեր վերընտրությունն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ։


Ակնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար, և ցանկանում եմ ընդգծել, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment