Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության հաջողության կապակցությամբ և մաղթում հաջողություններ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:

Լիովին համոզված եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կյանքի կկոչվի:

Օգտվելով առիթից ՝ կրկին մաղթում եմ ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին ՝ բարգավաճում և երջանկություն»,- ասվում է ուղերձում։

Leave a Comment