Ադրբեջանից Հայաստան կարտահանվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բիլաջարի կայարանից ճանապարհ կընկնի դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն, որոնց ընդհանուր քաշը կազմում է 984 տոննա։ 

Տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելուց բացի, Ադրբեջանը նաև նավթամթերքի արտահանում է կատարում դեպի Հայաստան։ 

Մինչ այժմ Հայաստան է մատակարարվել ավելի քան 12,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2,955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։ 

Leave a Comment