Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ

Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ

Ռուսական լրատվական գործակալությունները հաղորդել էին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպանները՝ Գալուզինի հետ հանդիպելու համար։

Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ վերոնշյալ երկրների դեսպանները հանդիպում են խնդրել իր տեղակալի հետ:

ՌԴ ԱԳՆ-ից դուրս գալուց հետո Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ փոխարտգործնախարարի հետ հանդիպմանը «լավ քննարկում» է եղել։

«Մեր համատեղ հայտարարությունը կհրապարակվի այսօր ավելի ուշ», – լրագրողներին ասել է նա նախարարության շենքից դուրս գալուց հետո։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment