Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր

Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր

ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։ Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝

  • Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 200 դրամ
  • Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 250 դրամ
  • Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ
  • Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար – 350 դրամ
  • Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար – 830 դրամ
  • Հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար – 150 դրամ։

Ծրագրից կարող են օգտվել հունիսի 1-ից հուլիսի 1-ը ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։ Հունիսի 1-ից հետո արդեն արտահանվել է շուրջ 257,000 կգ կեռաս և 64,900 կգ ծիրան։ Նախորդ շաբաթվա ընթացքում արտահանում իրականացրած կազմակերպությունները ևս իրավասու են դիմելու ծրագրին և ստանալու համապատասխան փոխհատուցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment