8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ. ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա. Փաշինյան




 

Հայկական ժամանակ. «Ես 8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա»:


 


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայ-ռուսական հարաբերությունների և Պուտինի՝ իրեն չշնորհավորելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ վարչապետը:


 


Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ վարչապետն ասել է, որ իր մասնակցությամբ 2 ձևաչափ կա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը և Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը. «Այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը»։


 


Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի կողմից հնարավո՞ր է չճանաչվեն հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ընդգծել է, որ դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել նաև ՌԴ դիտորդներ, իսկ առաքելությունն արդեն իր եզրակացությունը տվել է։


 


«Մնացածը հռետորիկայի հարց է, կքննարկենք»,- հավելել է Կառավարության ղեկավարը:


 


 



 


 

Leave a Comment