ՀԿԿ-ն հայտնել է ԲՀԿ-ի հետ առնչվող գործով 4 անձի ձերբակալության մասին – armeniatoday.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ընտրակաշառքին վերաբերվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 4 անձ։

Կոմիտեի վարկածով՝ գործով անցնող անձիք կապված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուի հետ և թեկնածուի հետ միասին, Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք են բաժանել:

Ըստ կոմիտեի՝ նրանք նաև կասկածվում են մարզի բնակիչներին նյութապես շահագրգռելու մեջ՝ կուսակցության կողմից հունիսի 4-ին Երևանում անցկացված հավաքին մասնակցելու նպատակով։

Քննության ընթացում կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հրապարակել է ձայնագրության հատված, որում, ըստ կառույցի, ենթադրաբար զրուցում են ԲՀԿ համակիրները։ Ձայնագրությունում հիշատակվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Երևանում անցկացված հավաքը։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%): Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ էր պահանջել։ Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրության մասին։

Leave a Comment