Չենք մոռացել անազատության մեջ գտնվող հայրենակիցների հետ կապված խնդիրները․ վարչապետ

Չենք մոռացել անազատության մեջ գտնվող հայրենակիցների հետ կապված խնդիրները․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգին ասել է, որ սահմանազատման գործընթացի հետ կապված բոլոր իրավական պրոցեսներն ամփոփված են, և դրանք Հայաստանի ու Ադրբեջանի համար ունեն պարտադիր իրավական ուժ։

«Հիմա պետք է կենտրոնանանք ԹՐԻՓՓ ճանապարհի իրագործման վրա։ Այսինքն՝ խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկն այն է, որ երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրոհաղորդման գծերի իրագործումն արդեն խաղաղություն է», – ասել է նա։

«Պատկերացրեք՝ Ադրբեջանի տարածքով ենք գնում-գալիս, իրենք՝ մեր։ Դա խաղաղություն է։ Իհարկե, շարունակելու ենք աշխատանքները խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման, ինչպես նաև մյուս հարցերի ուղղությամբ։ Չենք մոռացել անազատության մեջ գտնվող հայրենակիցների հետ կապված խնդիրները», – շեշտել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment