Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է ԵՄ արտահանվող գյուղմթերքի գների մասին։
«Պարզ է՝ ինչ-որ լարվածություն կա։ Ուղղակի ուշադրություն եմ հրավիրում, որ Երևանից մարդիկ չզանգեն Փարիզ՝ իրենց բարեկամներին, ու ասեն՝ մի քիչ մեզ ծիրան ուղարկեք։ Ամեն դեպքում օպերատիվ մոնիթորինգ անենք, որ խնդիրներ, անտրամաբանական գնաճեր չառաջանան», – ասել է վարչապետը և հավելել, որ պետք է հաշվի առնել զբոսաշրջության մեծ հոսքերը, որոնք նույնպես սպառումն ավելացնելու են, և հաշվի առնել ընտրակաշառքի մեծ ծավալը։
«Ի դեպ, ասեմ, որ Նիդեռլանդների վարչապետն ինձ գրել է, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում և կաջակցեն. խոսքը վարդի շուկայի մասին է։ 8 տարի մենք մեր արտադրողներին հորդորում ենք, որ ապրանքները բերեն ստանդարտի։ Հիմա եկել է այն պահը, որ հասկանանք՝ ովքեր են այդ հորդորներին արձագանքել», – ասել է նա և հավելել, որ ովքեր արձագանքել են, ոչ մի խնդիր չեն ունենալու։
