ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ նախագահին դադարեցնել սպառնալիքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին ուժի կիրառման և այլ բնույթի մշտական սպառնալիքներ հնչեցնելուց։

ԱՄՆ-ի նախագահը պետք է զերծ մնա Իրանի հասցեին իր մշտական սպառնալիքներից, ներառյալ ուժի կիրառման սպառնալիքները, ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

«Իրանը երբեք բանակցություններ չի վարում սպառնալիքների և ճնշումների ներքո և երբեք չի ենթարկվի ճնշման կամ ահաբեկման: ԱՄՆ-ը և Իսրայելը՝ որպես ագրեսորներ, կրելու են ողջ պատասխանատվությունը անօրինական գործողությունների բոլոր հետևանքների և դրան հաջորդող էսկալացիայի համար»,- ասել է Ամիր Սաիդ Իրավանին։

Leave a Comment