ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ուղղությամբ հզոր հարվածների մասին. իրանական զորքերը բերվել են մարտական վիճակի




 

Հայկական ժամանակ. Իրանի տարբեր քաղաքներում պայթյուններ են որոտացել, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: ԱՄՆ զինված ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, նոր հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ 


 


Ռազմական գործողությունները որակվել են որպես «ինքնապաշտպանության միջոցառումներ»՝ ի պատասխան Իրանի «անհիմն և շարունակական ագրեսիայի»: Ամերիկյան ուժերը հարձակվել են երկրի ներսում գտնվող բազմաթիվ ռազմավարական թիրախների վրա:


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ հզոր հարվածների մասին։


 


Հեգսեթը այս հայտարարությունն արել է Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


 


«Այսօրվա հարվածները կլինեն հզոր և ճշգրիտ»,- ասել է Հեգսեթը։


 


Իրանն իր զինված ուժերը բերել է լիակատար մարտական պատրաստության վիճակի և հայտարարել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը անհապաղ արձագանքելու պատրաստակամության մասին։


 


Այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։


 


 



 


 

Leave a Comment