Իրանն ԱՄՆ-ի հարվածների պատճառով բոլոր նավերի համար փակել է Հորմուզի նեղուցը

Իրանը բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ տանկերների և առևտրային նավերի համար փակում է անցումը Հորմուզի նեղուցով, հայտնել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով Իրանի Զինված ուժերի կենտրոնական շտաբին։

Շտաբի հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում «անկայուն իրավիճակի» և ԱՄՆ-ի «հանցավոր գործողությունների», մասնավորապես՝ Հորմուզգան նահանգի հարավային շրջանների վրա կատարված հարձակման ֆոնին։ 

Ավելի վաղ՝ հունիսի 11-ի գիշերը, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր «իբրև ինքնապաշտպանություն» Իրանի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական բախումը սրվել էր հունիսի 9-ին, երբ Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռի խոցման։ The New York Times-ի փոխանցմամբ՝ սա հակամարտության սկզբից ի վեր Apache ուղղաթիռի կորստի առաջին դեպքն է։

Leave a Comment