Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ահազանգում է.

«Հաղորդում զանգվածային հանցագործության մասին

Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը։

25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց»,

վարժական հավաքով սպառնում են քաղաքական հակառակորդներին։

Ասածիս ապացույցը բազում աղաղակող փաստերն են, որոնք մեկ օրում եմ հավաքել։

Որքա՜ն են սրանք ատում մեր Բանակը և Հայրենիքի նկատմամբ ծառայությունը»։

Գեղամ Մանուկյանը հաջորդիվ փաստեր է ներկայացրել։

 

Leave a Comment