Վերահաշվարկների արդյունքում ԲՀԿ-ի օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Տոնոյան

Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն, հայտնել է կուսակցության ներկայացոցիչ Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ գործնականում և առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որ խանգարի ԲՀԿ-ին լինել ԱԺ-ում։ Տոնոյանը հավելել է, որ տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկը շարունակվում է։

Leave a Comment