Թրամփի դեսպանորդը Տոկաևին է փոխանցել G20-ի հրավերը

Թրամփի դեսպանորդը Տոկաևին է փոխանցել G20-ի հրավերը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սերխիո Գորին։

Հանդիպման ընթացքում Տոկաևը բարձր է գնահատել ղազախ-ամերիկյան համագործակցության մակարդակը և վերահաստատել երկրի հանձնառությունը՝ խորացնելու ԱՄՆ-ի հետ ընդլայնված ռազմավարական գործընկերությունը։

Ղազախստանի ղեկավարն առանձնահատուկ ողջունել է դեսպանորդի մասնակցությունը կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ «C5+1» ձևաչափի երկխոսությանը։

Օգտվելով առիթից՝ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար և հավելել, որ անհամբերությամբ սպասում է այս տարվա վերջին նախատեսվող իրենց հանդիպմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment