Զուրաբյան․ Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել

Զուրաբյան․ Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել

10 հունիսի 2026 – 16:59 AMT

PanARMENIAN.Net – Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն է ստացել, հայտարարել է այդ քաղուժի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ «Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ․:

«Ուրեմն այսպես: Բոլոր խոսակցությունները, թե իբր, քանի որ մենք քիչ ձայն ենք հավաքել, ապա իրավունք չունենք խոսելու, կատարյալ անբարոյական հիմարություն են:

Եթե ճշմարտությունը որոշվեր քվեարկությամբ, Հիսուսը չէր խաչվի: 2017 թվականին, բացի մեր փոքրաթիվ ձայներ ստացած կուսակցությունից, համազգային կոնսենսուս էր ձևավորվել, որ Մինսկի խմբի պլանի ընդունումը դավաճանություն է հայ ազգի նկատմամբ, 99%-ը էդպես էին մտածում: Պատմությունը դաժան դաս տվեց այդ 99%-ին:

Հիտլերն ու Մուսոլինին էլ իշխանության են եկել ժողովրդավարական քվեարկությամբ, հետո՞, ուրեմն ճի՞շտ էին:

Մեր խոսքը պակաս ճշմարտացի չի դառնում միայն այն պատճառով, որ քիչ ձայն ենք ստացել: Ցավոք սրտի, պատմությունը նորից ապացուցելու է մեր նախազգուշացումների և առաջարկված լուծումների ճշմարտացիությունը:

Իսկ մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք, մենք խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին»,-գրել է նա:

Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։

Leave a Comment