Ուկրաինայի Գերագույն ռադան հունիսի 10-ին հավանություն է տվել 2026 թվականի պետական բյուջեի փոփոխություններին, որոնցով պաշտպանական ծախսերն ավելացվում են ռեկորդային 1,5 տրիլիոն գրիվնայով (շուրջ 30 միլիարդ եվրո)։
Այս հավելյալ ֆինանսավորումը հնարավոր է դարձել Եվրամիության կողմից հաստատված 90 միլիարդ եվրոյի վարկային աջակցության շնորհիվ, որը երկար ժամանակ արգելափակված էր Հունգարիայի նախկին կառավարության դիրքորոշման պատճառով։
Հատկացված միջոցներից 1,3 տրիլիոն գրիվնան ուղղվելու է սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի գնմանն ու վերանորոգմանը, 174 միլիարդը՝ զինծառայողների դրամական ապահովմանը, իսկ մնացած մասը՝ անվտանգության ոլորտի պահուստային ֆոնդին և ձմռանն ընդառաջ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը։
Այսպիսով, Ուկրաինայի այս տարվա ընդհանուր ռազմական բյուջեն հասել է 4,37 տրիլիոն գրիվնայի։
