Շատ տարբերակներ չկան. Սերժ Սարգսյան

Շատ տարբերակներ չկան. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին։

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասսայական խախտումներ, և կարծում եմ՝ եթե մենք 2017 թ. անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ԵՄ առաջնորդները ՀՀ գործող իշխանություններին համատարած սատարել են։

Հետընտրական պրոցեսների մասին խոսելիս Սարգսյանը նշել է. «Քաղաքական ուժերը, որ անցել են խորհրդարան, պետք է որոշում կայացնեն, և բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք»,- ասել է նա։ Խոսելով որոշման տարբերակների մասին՝ նա նշել է, թե «շատ տարբերակներ չկան»՝ կամ մանդատները վերցնել և գնալ խորհրդարան, կամ հրաժարվել մանդատներից. «Այդ երկու ելքերի մեջ կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր։ Բայց խնդիրը ձևն ընտրելը չէ, այլ՝ հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ փողոց դուրս գալը միշտ էլ օգտակար է. «Դա կախված է ոչ միայն մեզանից, այլ այն ուժերից, որ ստացել են բավական մեծ սատարում ժողովրդի կողմից»։

Ըստ նրա՝ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն կստանա մանդատներ, եթե այդպես չլինի՝ «անհասկանալի կլինի»։

ՀՀԿ-ի՝ փողոցային պայքարին պատրաստ լինելու մասին էլ ասել է. «ՀՀԿ-ն պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն՝ բավական մեծ չափերով»։

Leave a Comment