«Փառք Ալլահին»․ Թրամփ | Radar Armenia

«Փառք Ալլահին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան ռազմածովային շրջափակումը չափազանց արդյունավետ է գործում՝ այն բնութագրելով որպես «ծովային պատերազմի պատմության մեջ ամենահաջող շրջափակումներից մեկը»։

Սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ Թրամփը պնդել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերի վերահսկողության պայմաններում «ոչինչ չի անցնում, եթե ԱՄՆ-ը դա չի ցանկանում»՝ իրավիճակը նկարագրելով որպես «պողպատե պատ»։

Նրա խոսքով՝ Իրանը փաստացի զրկվել է բնականոն տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, չի կարողանում վճարել զինված ուժերին և կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով, ըստ Թրամփի, երկիրը արագորեն վերածվում է «ձախողված պետության»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment