Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մեկնաբանել է նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ «Անկախ դիտորդ» կազմակերպության հաղորդումները։
Ապրիլին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել էր, որ նախընտրական շրջանում բարեգործական արգելքի խախտման հայցով դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 դրվագով։ Ըստ հայցի՝ Հակոբյանի հիմնադրամը, որն ասոցացվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության հետ, ֆինանսավորել է մի շարք միջացառումների կազմակերպումը։ Դա, ըստ կազմակերպության, առնվազն վարչական իրավախախտում է։
«Իմ քայլը» հիմնադրամում հանցագործությունների հատկանիշներով ոչինչ չենք հայտնաբերել, չկա որևէ իրավական հիմք, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթ, ԱԺ-ում լրագրողներին ասել է Նահապետյանը։
Նրա խոսքով, եթե անգամ հիմնադրամն ասոցացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք և չի գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում։
Ի պատասխան «Անկախ դիտորդի» դիմումի՝ Հակոբյանն ապրիլի 27-ին հայտարարել էր , որ դիտարկում է Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև կազմակերպության դեմ հայցադիմումի ներկայացումը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջով։
Վարչական դատարանը մայիսի 12-ին վերադարձրել էր Հակոբյանի գլխավորած հիմնադրամի դեմ հայցը՝ այն փոփոխելու և նորից ներկայացնելու ցուցումով։
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մայիսի 29-ին հայտարարել էր, որ նախընտրական շրջանում բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումների հետ կապված «Իմ քայլի» դեմ փոփոխված հայցադիմումը պատրաստվում են ներկայացնել դատարան։
