«Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները»․ Ոսկան Սարգսյան

«Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները.
Երեկ ինձ զանգահարեց քաղաքականությունից իրազեկ, լավ հասկացող ծանոթս ու իր տեսակետը ներկայացրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից Աժ մանդատները չվերցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում չունենալով ընդդիմություն՝ ցանկացած հարց միանձնյա, առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու է լուծելու։ Փաշինյանն արդեն ստացել է ԱՄՆ-ի, Եվրոմիության շնորհավորանքները, որոնք դրանով ճանաչել են նրա իշխանության լեգիտիմությունը։ Ընդդիմությունն ԱԺ-ում լինելու դեպքում Փաշինյանին զրկելու է սահմանադրական մեծամասնություն, ձայների 3/5-ը ունենալու հնարավորությունից, սահմանափակելու է նրա հնարավորությունները մի շարք առանցքային պաշտոնյաների՝ գլխավոր դատախազին, սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներին, ԿԸՀ-ի նախագահին, կենտրոնական բանկի նախագահին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին միանձնյա նշանակելու։ ԱԺ-ում ընդդիմությունը կարող է միասնական, համակարգված պայքարով թույլ չտալ Ադրբեջանին անկլավների հանձնումը, նոր սահմանադրության ընդունումը և Անկախության հռչակագրի չեղարկումը։ Ծանոթս ասաց, որ ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վերցնելը չպետք է նշանակի ընդդիմության կողմից փողոցային պայքարից ընդհանրապես հրաժարում, գործունեության այդ ձևերը պետք է իրար լրացնեն, ընդդիմությունը պետք է գործի՝ ըստ իրավիճակի նպատակարմարության»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան

Leave a Comment