ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը Հայաստանի նկատմամբ՝ անդամավճարները չվճարելու պատճառով։
Լավրովի խոսքով՝ հայկական կողմն արդեն ավելի քան երկու տարի է, ինչ չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և կազմակերպության բյուջեի հանդեպ պարտքեր ունի, սակայն ֆորմալ առումով շարունակում է մնալ անդամ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Երևանն ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ՝ անցկացնելով զորավարժություններ, գնելով ռազմական արտադրանք և փոխանակելով պատվիրակություններ։
«Մենք այսօր քննարկեցինք դա։ Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը պարտքեր ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, ինչպես նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր մենք համաձայնեցինք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը»,- ասել է նա։
