Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ դեռևս վերջնական համաձայնություն չկա․ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընտրությունների արդյունքներն, ինչպես սպասվում է, կհրապարակվեն ամսի 14-ին։ Ընտրությունների շատ մասնակիցներ պլանավորում են վիճարկել արդյունքները․ վերահաշվարկ կլինի և այլն, ուստի դա բավական բարդ և ժամանակատար կլինի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման հնարավոր ծրագրերի մասին հարցին։
