Եվրամիությունը աչք է փակել ժողովրդավարության բոլոր սկզբունքների վրա՝ Հայաստանում ընտրություններում իր համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով։ Այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար Բրյուսելում հեշտությամբ անտեսեցին այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդավարություն, սկզբունքներ և օրինականություն։ Մոռացան, աղբամանն ուղարկեցին սեփական կարգախոսները՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ընտրական գործընթացների վրա ազդեցություն չունենալու և ժողովուրդների ինքնիշխան ընտրությունը հարգելու մասին», — նշել է դիվանագետը։