«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Adidas ապրանքանիշի հետ համագործակցության երկարաձգման մասին, որի համաձայն՝ նոր պայմանագիրը կգործի մինչև 2034 թվականը։

Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը երկարաձգում են համաշխարհային ֆուտբոլում ամենահաջողված գործընկերությունը ևս 8 տարով։

Այս կապը, որն առաջին անգամ պաշտոնապես ձևակերպվել է 1980 թվականին, մադրիդյան ակումբին դարձրել է եվրոպական ֆուտբոլի առաջատար՝ Adidas-ի մարզաշապիկով նվաճելով Չեմպիոնների լիգայի 8 տիտղոս։

Ավելի քան 35 տարվա համագործակցության ընթացքում այս միությունը մշտապես հարգանքի տուրք է մատուցել «Ռեալի» պատմությանն ու երկրպագուներին՝ ապահովելով բարձրորակ համազգեստ ինչպես դաշտում հանդես եկած լեգենդար ֆուտբոլիստների (Զիդան, Կրոս, Բեքհեմ, Բելինգեմ), այնպես էլ ակումբի աջակիցների համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment