Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի երկկողմ մակարդակով՝ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մինչև ընտրությունների ավարտը Հայաստանի վարչապետը, հավանաբար, զբաղված կլինի ներքին գործերով։ Այնուհետև մենք որոշումներ կկայացնենք երկկողմ մակարդակով», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման հնարավոր ծրագրերի մասին։