ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին


Միջազգային


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի վրա հարվածների ավարտի մասին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման։

Հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։

«Ամերիկյան ուժերը ավարտել են ինքնապաշտպանական հարվածները Իրանի դեմ՝ Գերագույն հրամանատարի հրահանգի համաձայն, ի պատասխան երեկ ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռի խոցման», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են իրանական ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և Հորմուզի նեղուցում գտնվող ցամաքային կառավարման օբյեկտները։

Նաև նշվել է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նավատորմի ճշգրիտ կառավարվող զինամթերքի և կործանիչ ինքնաթիռների միջոցով։


Leave a Comment