Ֆիդանը կմեկնի Մոսկվա | Radar Armenia

Ֆիդանը կմեկնի Մոսկվա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հունիսի 15-17-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ հանդիպումներ»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment