ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, խոսելով ընտրության արդյունքների մասին, ասել է, որ 2005 տեղամասերից ընդամենը 5-ում արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ։
«Այնտեղ տողեր են բաց թողնված եղել՝ մարդկային գործոն։ Մի տողն ուղղակի մուտքագրողը բաց է թողել։ Արձանագրությունները կան և հրապարակված են։ Նախնական արդյունքները պիտի ճշգրտվեն։ Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերում վերահաշվարկ է իրականացվում», – ասել է ԿԸՀ նախագահը։
«Պատշաճ կարգի վերահաշվարկի դիմում մենք շատ քիչ ենք ստացել», — նշել է նա։
