Հայաստանում քաղաքացիություն ստանալու 805 հայտ է մերժվել 2025 թվականին – Նորություններ 10.06.2026

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ 805 դիմում մերժվել է, ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

Նա նշել է, թե վիճակագրություն չկա՝ արդյոք 805-ի մեջ Արցախից բռնի տեղահանված անձինք կա՞ն, թե՞ ոչ։

«Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում: Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»,- ընդգծել է Պողոսյանը։

 

Leave a Comment