Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ




 

Հայկական ժամանակ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից տեղեկացնում են, որ 15 թեկնածուից կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ  է ընտրվել Հայաստանից Մուշեղ Հովսեփյանը: 


 


Առաջին անգամ հայ փորձագետը կներգրավվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) աշխատանքներում:


 


«Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների զարգացմանը»,- նշված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության «X»-ի էջում:


 


 



 


 

Leave a Comment