Իրանը ԱՄՆ-ի հարվածներին պատասխանել է ԱԹՍ-ներով և հրթիռներով – Նորություններ 10.06.2026

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպից հետո։

ԱՄՆ-ի ԶՈւ-երը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի տարածքում իրանական ՀՕՊ համակարգերին։

Պաշտոնական Վաշինգտոնը հարձակումը անվանել է «նախազգուշական» և հույս հայտնել, որ դա չի խանգարի բանակցություններին։

Իրանի ռազմական պատասխանը եղել է շատ արագ։ ԻՀՊԿ-ն ԱԹՍ-ներով և հրթիռային հարձակում է իրականացրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայանների վրա՝ ներառյալ Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի շտաբը։

Իրանական կողմը տարածել է նաև Իրանի վրա գիշերային հարձակման ընթացքում 30 միլիոն դոլար արժողությամբ MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ-ի խոցման կադրեր։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Leave a Comment