Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը


Միջազգային


Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է մոտ 25 միլիոն դոլարի տրամադրումը Հայաստանին՝ Նիկոլ Փաշինյանի կուսակցության խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

«ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի «Ստանդարտ վարկի» առաջին վերանայումը։ Այս վերանայումը թույլ է տալիս տրամադրել 25.1 միլիոն դոլար», – ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Այսպիսով, կազմակերպության կողմից տրամադրվող միջոցների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 50.2 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Երևանը դեռևս  չի պլանավորում ծախսել գումարը, եթե դա դեռ անհրաժեշտ չէ։


Leave a Comment