Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու


Ես մի բան կարող եմ ասել.

 

Իշխանության գալու և երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու ընդդիմադիրները՝ ՄԱՆԴԱՏԱՀԱՉ են տալիս…

 

եթե այս ընդդիմությունը վերցրեց մանդատներն ու մտավ ԱԺ, ապա դառնալու է օդանավակայան՝ տարբեր տրամաչափի շշերի, ոտնամանների, տարաբնույթ ու բազմաբովանդակ հայհոյանքների վայէջքների համար:

 

Աժ-ն երբեմն նաև կվերածվի բոքսի ռինգի, որտեղ, ձեռնամարետրից, ոտՔամարտերից ու գլխամարտերից հետո, սակավաթիվ ու ոչինիչ ՉԱՐԺԵՑՈՂ ընդդիմությունը, մեծամասնության կողմից ջախջախիչ պարտություն կկրի և կարժանանան սուլոցների, հայհոյախառն վիրավորանքների, ծաղրուծանակի, ստորացումների, որակազրկման և ռինգից վտարման։

 

Իհարկե, միանշանակ, այս ՆՍԵՄԱՑՈւՄԸ կլինի նրանց համար ոչ միայն տեղին ու արժանի պատիժ, այլև մի բան էլ քիչ:

Ես գուցե, պոպկոռնը ձեռքիս, հայճույքով դիտեի, թե ոնց են դրանց նսեմացնում ու իրենց ոտքերի տակը լիզել տալիս թրքացող կապիտուլյանտները, եթե զուգահեռ իրականությունն այդքան դաժան ու դառը չլիներ:

Պետական մակարդակով:

 

√ Սրբապղծվող Եկեղեցի, եկեղեցականներ ու, հետևաբար, հավատք (կրոն)

√ Նսենացվող Հերոսներ

√ կասկածի տակ դրվող, իսկ որոշ դեպքերում նաև ժխտվող Ցեղասպանություն

√ Ոչնչացող Արժեհամակարգ

√ Խեղաթյուրվող Հայոց պատմություն

√ Զրոյայցվող Հաղթանակներ

√ դժվարացող կյանք ու արտագաղթ

 

Ու այս ամենին մեկտեղվում է նաև ադրբեջանցիների մուտքը երկիր, որի մասին հայտարարվել է թշնամի երկրի պետական մակարդակով:

 

Իսկ մեր փորձն արդեն ցույց է տվել, որ այն, ինչ հայտարարում է Ադրբեջանի նախագահը, գործող իշխանության օրոք դառնում է իրականություն Հայաստանում:

 

Ու այս ֆոնին, երբ ընդդիմադիրներն ընդամենը պատգամավորի աթոռասեր հետույքներ են,

իշխանությունները՝ թրքասեր հպատակներ, ժողովուրդը շարունակում է մնալ անպաշտպան և խոցելի…

 

 

Այնպես որ, արդեն Չհարգելի ընդդիմադիրներ, ես երաշխավորում եմ, անկախ նրանից՝ դուք կվեցնեք այդ գրողի տարած մանդատները, թե ոչ՝ ձեր տեղը խորհրդարանում դատարկ է մնալու. դատարկ՝ բառիս բոլոր իմասներով…

 

Leave a Comment