Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ 2025 թվականին կառույցի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ կամ նախատեսված ցուցանիշի 96%-ը:
Ինչպես նշել է պաշտոնյան, նախորդ տարվա համեմատությամբ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ կատարվող ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 906 միլիոն դրամով կամ 4,2%-ով։