ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. Զախարովա




 

Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ճնշումներ են գործադրում ընդդիմության վրա։


 


Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով և Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


 


«Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», – ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ մեկնաբանելով անցած կիրակի կայացած ընտրությունները։


 


Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։


 


 



 


 

Leave a Comment