Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ. Լուսանկար •

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել է Մոլդովայի հետ ընկերական հանդիպումը: 89-րդ րոպեին մեր թիմին առաջ է մղել Արթուր Սերոբյանը: 22-ամյա ֆուտբոլիստը խփել է առաջին գոլն ընտրանու կազմում:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակցից պատասխան գնդակը հեղինակել է Վիկտոր Բոգաչյուկը:

Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին՝ Ազգերի լիգայում կընդունի Լատվիային:

Leave a Comment