Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար

Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար

Գերմանիան լրացուցիչ 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնությանը. Բեռլինում իր չեխ պաշտոնակից Յարոմիր Զունայի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ այդ միջոցները պետք է բավարարեն Կիևի համար մոտ 50,000 միավոր զինամթերք գնելու համար։

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերին (ՈւԶՈւ) զինամթերք մատակարարելու չեխական նախաձեռնության խոշորագույն դոնորն է, որին 2025 թվականին ընդհանուր առմամբ հատկացրել է մեկ միլիարդ եվրո։

Երրորդ երկրներից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք գնելու չեխական նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի փետրվարին՝ երկրի նախկին վարչապետ Պետր Ֆիալայի աջակցությամբ։ 2025 թվականի դեկտեմբերին նոր վարչապետ Անդրեյ Բաբիշի իշխանության գալուց հետո Չեխիան դիտարկում էր նախաձեռնությունն ամբողջությամբ չեղարկելու հնարավորությունը, սակայն ի վերջո կառավարությունը համաձայնեց դրա իրականացմանը՝ պայմանով, որ Պրահան սեփական ֆինանսական մասնակցությունը չի ունենա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment