Կրակոցներ ԱՄՆ ավիակիրի վրա, մեկ նավաստի է զոհվել. ԶԼՄ



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամերիկյան John F. Kennedy ավիակիր նավի վրա կրակոցների հետևանքով մեկ նավաստի զոհվել է, մեկը՝ ձերբակալվել։ Այս մասին հաղորդել է Stars and Stripes-ը։



«Շաբաթ օրը՝ հունիսի 6-ին «John F. Kennedy» նավի վրա կրակոցների միջադեպի հետևանքով զոհվել է ենթասպա Ջես Բրասվելը», – լրատվամիջոցին ասել է ԱՄՆ ռազմածովային ուժերի խոսնակը։


Հոդվածում նշվում է, որ մեկ այլ նավաստի ձերբակալվել է։


Փորձարկմման փուլում գտնվող նավը, որը դեռևս չի հանձնվել ռազմածովային ուժերին և իր առաջին ծովային փորձարկումներն ավարտել է միայն փետրվարին, այժմ գտնվում է Վիրջինիա նահանգի Նյուպորտ քաղաքում։ Դրա շահագործման հանձնումը նախատեսված է 2027 թվականի մարտին։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment